02.06.2024|
13:07
Շարժումը հստակ քաղաքական հայտ ներկայացնելով՝ անխուսափելիորեն պետք է հասնի նաև սոցիալական խնդիրներին։ Հայ գյուղացին, բանվորը, շինարարը, զինվորականն ու ուսուցիչը, գործարարն ու մտավորականը պետք է հստակ իմանան, թե անձամբ իրենք ի՞նչ են ստանալու Շարժման հաղթանակի դեպքում։ Ի՞նչ շոշափելի փոփոխություններ են լինելու իրենց կյանքում, ինչպե՞ս է դա ազդելու իրենց կենսամակարդակի և ապրելակերպի վրա։ Մարդկանց շարժիչ ուժը հենց սա է` անձնական մոտիվացիան, որը ձևավորում է զանգվածային գիտակցությունը։